Սույն թվականի սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնութայմբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:
Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը:
Ընթերցողի սեղանին է սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կենսագրությունը, հոդվածները, նամակները, մատենագիտությունն ամփոփող ժողովածուն:
Փարիզում լույս տեսնող «Լե նուվել դ’Արմենի» հանդեսը հայտնում է, որ Փարիզի «Տեատր դը Գուվեռնայ» թատրոնի բեմում, այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, խաղացվելու է «Մարաթոն» ներկայացումը՝ ըստ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ համանուն պատմվածքի:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այսօր ժամը 19:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նախապատրաստվում է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցերեկույթին, որի մեխը լինելու է մի շատ բացառիկ ցուցադրություն:
Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի միջազգային 71-րդ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» ֆիլմին:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...